Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդկությունը գնալով հիմարանում է. գիտնականներ

Մարդկությունը գնալով հիմարանում է. գիտնականներ

ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Սթենֆորդի գիտնականները պարզել են, որ մարդկությունը գնալով հիմարանում է և կորցնում իր մտավոր ու էմոցիոնալ ունակությունները, հայտնում է NEWSru.com-ը՝ հղում անելով Daily Mail-ին։

 

«Ինտելեկտն ու էմոցիաներն անչափ խոցելի են գենային մուտացիաների նկատմամբ»,- հայտնել են հետազոտության հեղինակները, ովքեր պնդում են, որ մուտացիաները վերջին ժամանակահատվածում չեն բարձրացնում մարդու ինտելեկտը։ Պատճառն այն է, որ մարդիկ այլևս կարիք չունեն կատաղի պայքար մղել գոյատևելու համար, ինչի դեպքում մարդու ինտելեկտն օգտագործվում է իր ողջ հզորությամբ։

 

«Մտավոր ունակությունների զարգացման հարցում գեների ակտիվությունը մեր նախնիների մոտ տեղի է ունեցել դեռ այն ժամանակ, երբ նրանք բնակեցրել են Աֆրիկա մայրցամաքը»,- նշել է հետազոտական թիմի ղեկավար Ջերալդ Քրեբթրին։

 

Այն պայմաններում, որ նրանք են ապրել, գոյատևելը հիմնական, ամենակարևոր խնդիրն է եղել, և հենց դրան են ուղղվել մարդու ինտելեկտի ողջ ուժերը։ Այդ պատճառով էլ գենային մուտացիաները հանգեցրել են ինտելեկտի զարգացման գագաթնակետին»,- նշել է հետազոտական թիմի ղեկավար Ջերալդ Քրեբտրին։

 

 

Դրանից հետո մարդու ինտելեկտուալ հզորությունը սկսել է անկում ապրել. գյուղատնտեսության զարգացման և քաղաքայնացման (ուրբանիզացիա) շնորհիվ գոյատևելն ու ապրելն անհամեմատ ավելի հեշտ է դարձել։ Արդյունքում՝ մարդկությունը սկսել է թույլ դիմակայել գենային մուտացիաներին, որոնք նպաստում են ինտելեկտի համաչափության խախտմանը։

 

Քրեբթրին հանգել է այն եզրակացության, որ անցած 3 հազար տարիների և 120 սերունդների ընթացքում մարդկությունը տարել է 2-ից ավելի գենային մուտացիա, ինչի հետևանքով վատացել են մտավոր և զգացմունքային կարողությունները։

 

Սակայն մասնագետները հանգստացնում են՝ ասելով, որ ինտելեկտի հարցում մարդու կորուստները շատ դանդաղ են տեղի ունենում, և քանի դեռ  մեծ թափով զարգանում են գիտությունն ու տեխնոլոգիաները, մարդիկ պետք է արդյունավետ տարբերակ մշակեն՝ այս կործանիչ գործընթացները կանխելու համար։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ